20/06/2021 20:06
Պատվախնդիր զինվորականները, հրամանատարները վիրավորանք էին համարում այս իշխանություններին որևէ ձևով աջակցելը. Տիգրան Աբրահամյան
Օրվա ընթացքում մեծ թվով զինվորականների, զինված ուժերի հետ առնչվող անձանց հետ եմ շփվել՝ հավաստիանալու, թե արդյոք զինծառայողների նկատմամբ ճնշումներ չեն գործադրվում, ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, փորձագետ Տիգրան Աբրահամյանը:
Նա նաև ավելացրել է.
«Մի ընդհանուր տպավորություն եմ ստացել՝ անկախ այն հանգամանքից, որ տարբեր օղակներում դեպի կապիտուլյանտ ուղղորդող մեծ թվով փաստեր են արձանագրվել, պատվախնդիր զինվորականները, հրամանատարները վիրավորանք էին համարում այս իշխանություններին որևէ ձևով աջակցելը»։
Աբրահամյանի խոսքով, շատ դեպքերում նույնիսկ իր անմեղ հարցադրումներից էին նեղանում՝ բացառելով ճնշումների կամ սպառնալիքների միջոցով իրենց այդ դաշտ տեղափոխելը։
«Պատիվունեմ պարոնայք սպաներ, հարգելի զինվորականներ։ Բանակում ամուր, գաղափարական, առողջ կորիզ կա, որի հիմքի վրա պետք է արմատական բարեփոխումների գնալ։
Համոզված եմ՝ ստացվելու է», - գրել է նա։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 13:23
Այսօր, 12:11