21/06/2021 16:41
Հայաստանում ընտրությունները նոր են տեղի ունեցել, դեռ վաղ է դատել տարածաշրջանի վրա դրանց ազդեցության մասին. Լավրով
Հայաստանում ընտրությունները նոր են տեղի ունեցել, պետք է սպասենք կառավարության ձևավորմանը, որպեսզի հասկանանք, թե ինչպես կարող են այդ գործընթացները ազդել, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վրա: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է РИА Новости-ն:
«Ընտրությունները նոր են տեղի ունեցել, դեռ պարզ չէ, թե ինչպես են այս արդյունքներն ազդելու քաղաքական կյանքի ձևավորման վրա նոր պայմաններում: Սպասենք, մինչ այնտեղ կառավարություն ձևավորվի», - ասել է Լավրովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարող են անցած ընտրություններն ազդել Ղարաբաղում և տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա:
Ըստ նրա՝ Մոսկվան ելնում է նրանից, որ պատերազմն ավարտած և տնտեսական փոխգործակցության համակարգում գործադրած Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ համաձայնագրերն աշխատում են: