21/06/2021 12:52
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների առաքելությունը իրագործելու միակ եղանակը մանդատներից հրաժարվելն է. Տիգրան Աթանեսյան
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների առաքելությունը կապիտուլյանտից ազատվելն էր, ինչը անհնարինա, եթե այդ դաշինքները դառնում են խորհրդարանական փոքրաթիվ ընդդիմություն, հետևապես, իրենց առաքելությունը իրագործելու միակ եղանակը մանդատներից հրաժարվելն է, ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Նա ընդգծել է, որ, ըստ մեր օրենսդրության, խորհրդարանը չի կարող չունենալ ընդդիմություն:
«Մանդատներից հրաժարվելու դեպքում, դրանք չեն կարող փոխանցվել 4-րդ կամ 5-րդ տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերին: Առաջանում է սահմանադրական ճգնաժամ, որի լուծումը Սահմանադրությամբ նախատեսված չէ: Ազգային օրակարգի պահպանման համար այդ ճգնաժամը կունենա մեծ նշանակություն: Մանդատ վերցնելը միայն կօգնի կապիտուլյանտին մինչև վերջ հասցնել իր ազգակործան ծրագիրը», - նշել է Աթանեսյանը: