21/06/2021 12:37
Ի՞նչ կլինի, եթե «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հրաժարվեն մանդատներից. ԿԸՀ նախագահի պարզաբանումը (Տեսանյութ)
Եթե ամբողջ խմբակցությունը հրաժարվում է մանդատից, միայն մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցություններն են ստանում իրենց մանդատները, փաստորեն, նրանք են խորհրդարանում հանդես գալիս որպես պատգամավորներ, ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ ինչ կլինի, եթե «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հրաժարվեն մանդատներից:
«Մանդատները բաշխվում են բացառապես այն կուսակցությունների միջև, որոնք ԸՕ սահմանած կարգով պետք է ստանան այդ մանդատները, նրանց փոխարեն այլ ուժի այդ մանդատները փոխանցվել չեն կարող», - նշեց նա:
Հարցին՝ դա մեխանիկորեն չի՞ տանում նոր արտահերթ ընտրությունների՝ ԿԸՀ նախագահը վերջնական պատասխան չկարողացավ տալ:
«Այս փուլում մանդատներից հրաժարման ամրագրված ինստիտուտ չունենք», - ասաց Մուկուչյան: