21/06/2021 02:28
Տեղի ունեցավ այն, ինչ և կանխատեսվում էր. Փաշինյան (Տեսանյութ)
ՀՀ քաղաքացին խոսեց և կայացրեց իր որոշումը, և այս որոշման բովանդակությունը պարզ է, այն ձևակերպվել է դեռևս նախընտրական քարոզարշավի ժամանակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ տեղի ունեցավ այն, ինչ և կանխատեսվում էր։
«Կանխատեսվում էր, որ ՀՀ քաղաքացին այս ընտրություններում անխուսափելիորեն հաղթելու է», - նշեց Փաշինյանը։
Փաշինյանն ասաց, որ հանրային և ազգային միասնությունը վերականգնելու ժամանակն է։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ԿԸՀ նախնական տվյալներով, ստացել է ընտրողների ձայների 58 տոկոսը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորախ «Հայաստան» դաշինքը՝ 18 տոկոս։