21/06/2021 17:23
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 17 378 դեպք
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 17 378 դեպք: Այս մասին հայտնում է COVID-19-ի դեմ պայքարի գործառնական շտաբը:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր երկրում հաստատվել է կորոնավիրուսի 5 334 204 դեպք:
Մեկ օրում մահացել է 440 մարդ, ընդհանուր՝ 128 445 բուժառու: Մեկ օրում հիվանդանոցից դուրս է գրվել 8361 մարդ, ընդհանուր առմամբ՝ 4 878 333 բուժառու: