21/06/2021 10:53
Իշխանության ապօրինի յուրացման գործընթացն ավարտվեց. պետք է շնորհավորել Փաշինյանին, Սարգսյանին, Ծառուկյանին, Մարուքյանին, նաև Էրդողանին ու Ալիևին. Ղազարյան
Հայաստանում երբեք ընտրությունների միջոցով իշխանություն չի փոխվել, ֆեյսբուքյան էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
Նա ընդգծել է, որ ընտրություն չի կազմակերպվում իշխանություն հանձնելու համար:
«Ընտրություն կազմակերպվում է իշխանությունը պահելու նպատակով, առավել եւս, երբ նախաձեռնողն իշխանությունն է, իսկ ընտրությունը` արտահերթ: Ինչպես ես կանխատեսել եւ զգուշացնում էի ամիսներ առաջ, օրինական ընտրված իշխանության հերթական տապալման եւ իշխանության ապօրինի յուրացման գործընթացն ավարտվեց, ինչի կապակցությամբ պետք է շնորհավորել դրա նախաձեռնողներին եւ իրականացնողներին` Նիկոլ Փաշինյանին, Արմեն Սարգսյանին, Գագիկ Ծառուկյանին ու Էդմոն Մարուքյանին, ինպես նաև այդ ամենի հիմնական շահառուներին` Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ Իլհամ Ալիևին», - գրել է նա: