21/06/2021 11:58
«Քաղաքացիական պայմանագիր»-ն ԱԺ-ում կունենա 71 պատգամավոր ու իմ գլխավորությամբ կձևավորի կառավարություն. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նոր ձևավորվող Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա սահմանադրական մեծամասնություն և իր գլխավորությամբ կձևավորվի կառավարություն:
«ԿԸՀ-ի հրապարակած ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ նորընտիր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա սահմանադրական մեծամասնություն (առնվազն 71 պատգամավոր՝ 105-ից) ու իմ գլխավորությամբ կձևավորի կառավարություն», - «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Նիկոլ Փաշինյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել և ստորագրել է ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.92 տոկոս ձայնը, «Հայաստան» դաշինքը՝ 21.04 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23 տոկոսը: