21/06/2021 10:45
Հնդկաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային մուտացիայի նոր տեսակ
Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում հայտնաբերվել է COVID-19 «հնդկական» շտամի նոր տարբերակով վարակվածության առնվազն 20 դեպք, որը կոչվում է Դելտա Պլյուս: Այս մասին հայտնել է Hindustan Times-ը:
Ինչպես նշվում է՝ վարակի նոր տարբերակը, որը Դելտայի շտամի մուտացիայի արդյունք էր, գրանցվել է տարածաշրջանի չորս շրջաններում: Այնուամենայնիվ, Հնդկաստանի Առողջապահության նախարարությանը Դելտա պլյուսը դեռ չի մտահոգում, և հետազոտողներն արդեն սկսել են ուսումնասիրել այն:
Միևնույն ժամանակ, Համահնդկական բժշկական գիտությունների ինստիտուտի ղեկավար Ռանդիպ Գուլերիան բացատրել է, որ տեղի ունեցած մուտացիան կարող է փոխել վիրուսի հատկությունները «վարակիչ լինելու առումով», և դրա վարքը պետք է վերահսկվի մի քանի շաբաթ:
Վերջին տվյալների համաձայն՝ Հնդկաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի գրեթե 30 միլիոն դեպք, որից 28,8 միլիոնն արդեն ավարտվել են վերականգնումով, ավելի քան 388 հազարը մահացել են: Երկիրը՝ ըստ տարածվածության, աշխարհում (ԱՄՆ-ից հետո) զբաղեցնում է երկրորդ տեղը: