22/06/2021 12:05
Ես չեմ նկատել հաշտության ձեռք. դա ոճ է դրսի աշխարհին ինչ-որ բան ցույց տալու համար. Քոչարյանը՝ Փաշինյանի մասին
Ես չեմ նկատել հաշտության ձեռք, պատասխանելով Aysor.am-ի հարցին, թե Փաշինյանը երեկ իր ընդդիմադիրներին հաշտության ձեռք է մեկնելմ, պատրաստվո՞ւմ է հաշտության գնալ Փաշինյանի հետ:
Քոչարյանի խոսքով՝ դա ոճ է դիտորդներին, ավելի շատ դրսի աշխարհին ինչ-որ բան ցույց տալու համար:
«Եթե իսկապես նման տրամադրություններ ունեն, ապա առնվազն պետք է 6 ամիս իրենց պահեն հենց այդ ոճով, որ, գոնե, մի քիչ հավատ ներշնչեն, որ դա իրենց իրական ցանկությունն է: Այս իշխանությունն էնքան է ստել, որ նրանց հավատալը հնարավոր չէ», -ասաց նա: