22/06/2021 12:29
Կարծում եք՝ ինչ-որ մանդատների համա՞ր ենք գնում խորհրդարան. օրակարգում մնալու է իշխանություն վերցնելու, վարչապետ դառնալու հարցը. Քոչարյան
Օրակարգում շարունակելու է մնալ իշխանություն վերցնելու, վարչապետ դառնալու հարցը, ասուլիսում ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:
«Ուրիշ ի՞նչ նպատակով ենք մտնում խորհրդարան: Կարծում եք՝ ինչ-որ մանդատների համա՞ր ենք գնում խորհրդարան», - նշեց նա:
Քոչարյանի խոսքով՝ հարցն իր օրակարգից կարող է դուրս գալ, եթե այս իշխանությունը հրաժարական տա և իրենք հասկանան, որ ազգային իշխանություն է եկել: