22/06/2021 16:11
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր հայտնաբերվել է ևս մեկ աճյուն
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում փրկարարական մեկ ջոկատով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել տարհանվել է ևս մեկ աճյուն, ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Ենթադրվում է, որ նա ռազմական գործողությունների մասնակից է: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1584 աճյուն», - գրել է Թադևոսյանը: