22/06/2021 11:59
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի 150 ուխտավորի և բնակիչի ուղեկցել են Ամարասի և Գանձասարի քրիստոնեական վանքեր
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի վերականգնմանը:
Ուխտավորները և տեղի բնակիչները ռուս խաղաղապահ զորախմբի ռազմական անձնակազմի ուղեկցությամբ այցելել են Ամարասի և Գանձասարի քրիստոնեական վանքեր:
«Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնը պատասխանատու է վանք ուխտավորների ուղեկցման և անվտանգության ապահովման համար: Այսօր Ստեփանակերտ քաղաքից ուղեկցում էին ավելի քան 150 ուխտավորի», - ասել է խաղաղապահ զորքերի սպա Ալեքսանդր Կորոլևը:
Ուղեկցությունն իրականացվում էր Ստեփանակերտ քաղաքից դեպի քրիստոնեական վանքեր և հետ: