22/06/2021 18:16
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն անքակտելիորեն կապված է Եվրոպայի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Բաց լինել՝ չնայած անցյալին» իր հոդվածում, որը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի 80-ամյակին, ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Եվրոպայի ամենամեծ պետություններից մեկն է և զգում է իր անքակտելի մշակութային և պատմական կապը դրա հետ:
Նախագահի հոդվածը գերմանական «Die Zeit» շաբաթաթերթի համար հրապարակվել է Կրեմլի կայքում:
«Մեծ Եվրոպայի հետպատերազմյան ողջ պատմությունը հաստատում է, որ մեր ընդհանուր մայրցամաքի բարգավաճումն ու անվտանգությունը հնարավոր է միայն բոլոր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի համատեղ ջանքերով: Քանի որ Ռուսաստանը եվրոպական ամենամեծ պետություններից մեկն է, և մենք զգում ենք մեր անբաժան մշակութային և պատմական կապը Եվրոպայի հետ», - ընդգծել է նա: