22/06/2021 11:35
Եթե իշխանությունը շարունակի նույն ոճով, ՀՀ-ն կանգնած է լինելու ևս մեկ արտահերթ ընտրության առաջ. Քոչարյան
Իշխանությունն ընկալում է, որ ժողովուրդը համաձայն է և ուզում է՝ իրենք շարունակեն այն ոճով, որով շարունակել են, մինչդեռ, իմ համոզմամբ, ուրիշ բան է կատարվել այս ընտրական գործընթացքում, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:
«Եթե իրենք շարունակեն նույն ոճով ու վենդետաներով, ներքաղաքական նույն լարվածությամբ, ես որևէ կասկած չունեմ, որ ՀՀ-ն կանգնած է լինելու ևս մեկ արտահերթ ընտրության առաջ: Դա շատ երկար չի տևելու», - ասաց Քոչարյանը: