22/06/2021 15:46
Կոլորադոյում հրաձգության հետևանքով կան զոհեր
Ամերիկյան Կոլորադո նահանգի Արվադա քաղաքում հրաձգության հետևանքով երկու մարդ է մահացել, այդ թվում՝ ոստիկանության սպա, հայտնում է CBS Denver տեղական հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ զինված անձը կրակ է բացել ոստիկանի ուղղությամբ, դեպքի վայր են ժամանել ծառայության այլ աշխատակիցներ: Կասկածյալը գնդակահարել է ոստիկանին և մեկ այլ անձի, որի ինքնությունը դեռ չի բացահայտվել: Հրաձիգը տեղում ձերբակալվել է, հայտնում է հեռուստաալիքը:
Ոստիկանությունը դեպքի վայրում զննել է նաև մեկ տրանսպորտային միջոց՝ հնարավոր պայթուցիկ նյութերի հայտնաբերման համար: Ինչպես նշում է հեռուստաալիքը, հասարակության համար այլևս սպառնալիք չկա: