22/06/2021 18:52
Վրաստանում վերացրել են պարետային ժամը և փողոցում դիմակների պարտադիր կրումը
Վրաստանի իշխանությունները որոշում են կայացրել վերացնել պարետային ժամը, որը երկրում գործում էր անցյալ տարվա նոյեմբերից կորոնավիրուսի համավարակի պատճառով և փողոցում բժշկական դիմակներ կրելու արգելքը, հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Այլևս պարտադիր չի լինի բժշկական դիմակներ կրել դրսում՝ միայն տրանսպորտային միջոցներում և փակ տարածքներում: Նաև հուլիսի 1-ից կվերացվի գիշերային շարժի սահմանափակումը», - ճեպազրույցում ասել է վարչապետը: