23/06/2021 14:58
Պրոցես կար, կա ու շարունակելու է լինել. Տիգրան Ավինյանը՝ գերիների վերադարձի մասին
Գերիների վերադարձի ուղղությամբ գործընթացը շարունակվում է, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։
«Պրոցես կար, կա ու շարունակելու է լինել։ Չեմ ասի, որ դա հեշտ պրոցեսներից մեկն է, բայց ես համոզված եմ, որ այդ առումով մենք ունենք հնարավորություն փոխհամաձայնության գալու ու խնդիրները լուծելու», - ասել է նա։
Հարցին՝ առաջիկայում սպասե՞նք գերիների վերադարձի, Ավինյանը պատասխանել է.
«Եկեք էդ հատվածով որևէ մեկնաբանություն նորից չանեմ»։