23/06/2021 13:05
«Մեր վերաբերմունքը լինելու է հայելային». Վանեցյանը Փաշինյանի ելույթում համերաշխության կոչ և ցանկություն չի տեսել (Տեսանյութ)
«Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի ելույթում համերաշխության հստակ կոչ և ցանկություն չի տեսել:
«Ես տեսա սպառնալիքների տարափ՝ ուղղակի ձևակերպված ավելի մեղմ ու ավելի գեղեցիկ բառերով: Չես կարող համերաշխության կոչ անել ու միաժամանակ նշել՝ մեկ ա՝ բոլորին պառկեցնելու ենք, նստեցնելու ենք, էս ենք անելու, էն ենք անելու: Խոսքերին հավատալ չեմ ուզում և չեմ կարող», - ասուլիսում ասաց դաշինքի առաջնորդը:
Վանեցյանի խոսով, եթե Փաշինյանն իսկապես համերաշխություն է ուզում, իր քայլերով պետք է կարճ ժամանակահատվածում ցույց տա, որ փոխվել է:
«Եթե կփորձի երկրին համերաշխություն, հանգստություն բերել, ես միայն ուրախ կլինեմ: Դա ժամանակը ցույց կա: Մեր վերաբերմունքը Փաշինյանին լինելու է հայելային», - նկատեց քաղաքական գործիչը: