23/06/2021 12:23
Եթե որոշում կայացվի վերցնել մանդատները և գնալ ԱԺ, ես իմ թիմին չեմ թողնելու մենակ, գնալու եմ խորհրդարան. Վանեցյան (Տեսանյութ)
Ընտրությունների արդյունքները սպասելի չէին, բայց ունենք այն, ինչ ունենք, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը։
«Եթե որոշում կայացվի, որ դաշինքը, ի վերջո, վերցնելու է մանդատները և գնալու է խորհրդարան, ես միանշանակ իմ թիմին չեմ թողնելու մենակ, գնալու եմ խորհրդարան և շարունակելու ենք մեր պայքարը խորհրդարանում։
Ցավոք, մանդատներ չվերցնելը որևէ իրավական հետևանք չի առաջացնում խորհրդարանի գործունեության համար», - ասաց Վանեցյանը։
Նա նշեց, թե իրենց սկզբունքներից չեն շեղվել և հանդես են գալու ընդդիմադիր դաշտում։