23/06/2021 15:35
Բենքսին անանունությունը կորցնելուց հրաժարվելու պատճառով զրկվել է իր երկու աշխատանքի հեղինակային իրավունքից
Բրիտանացի փողոցային նկարիչ Բենքսին կորցրել է իր ևս երկու աշխատանքի հեղինակային իրավունքները՝ անանունությունը կորցնելուց հրաժարվելու պատճառով, հայտնում է The Daily Telegraph-ը:
Բենքսին կորցրել է «Ռումբին գրկած» և «Սիրահարված առնետ» աշխատանքների իրավունքները Full Color Black բացիկների ընկերության հետ վեճի պատճառով: Այս ընկերությունը պահանջել է նկարչի որոշ աշխատանքների նկատմամբ իրավունքներ:
EUIPO-ն արդեն մի քանի անգամ վճիռ է կայացրել նկարչի և բացիկ արտադրողի միջև վեճերի վերաբերյալ՝ ամեն անգամ հօգուտ Full Color Black-ի: Դատավորների խոսքով՝ Բենքսին ոչ բարեխիղճ է գործել իր աշխատանքները որպես ապրանքային նշաններ գրանցելիս:
Քանի որ Բենքսին հրաժարվում է բացահայտել իր ինքնությունը, նա ստեղծագործության հեղինակային իրավունքը ստանալու ցածր շանս ունի: