23/06/2021 18:10
Պերուում երկրաշարժը խուճապ է առաջացրել
Պերուում՝ կենտրոնական ափին, 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է ABC News-ը:
Երկրաշարժը զգացվել է մայրաքաղաք Լիմայում: Քարերն ընկել են քաղաքի՝ Խաղաղ օվկիանոսի ափի ճանապարհի երթևեկելի հատվածում, լուրջ վնաս չի պատճառվել:
Լիմայի որոշ բնակիչներ խուճապահար փախել են իրենց տներից:
Պերուում հաճախ են երկրաշարժեր տեղի ունենում, երկիրը տեղակայված է Խաղաղ օվկիանոսի, այսպես կոչված, կրակի օղակում: