23/06/2021 17:17
Իտալիայի վարչապետը AstraZeneca-ի չափաբաժնից հետո ստացել է Pfizer պատվաստանյութի երկրորդ ներարկումը
Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, ով ստացել է AstraZeneca կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին չափաբաժինը, որոշում է կայացրել պատվաստվել Pfizer-BioNTech-ով երկրորդ անգամ: Այս մասին հայտնում է The Local-ը՝ հղում անելով վարչապետի մամուլի քարտուղարին:
Ավելի վաղ Իտալիայում փոխվել էին կորոնավիրուսի պատվաստումների վերաբերյալ խորհրդատվությունները: Օրինակ, մինչև 60 տարեկան անձանց, ովքեր արդեն մեկ ներարկում են կատարել AstraZeneca-ով, խորհուրդ են տվել կատարել երկրորդ չափաբաժինը մեկ այլ դեղամիջոցով: Դա պայմանավորված էր այն փաստով, որ աշխարհում AstraZeneca-ի պատվաստումից հետո մի քանի հիվանդների մոտ հայտնաբերվել է թրոմբ:
Դրագին նախորդ շաբաթ հայտարարել է, որ երկրորդ ներարկումը կատարվելու է այլ դեղամիջոցով, քանի որ AstraZeneca- ի առաջին ներարկումից հետո նրա մոտ ստեղծվել են ցածր քանակությամբ հակամարմիններ: