23/06/2021 17:45
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 17 594 դեպք
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 17 594 դեպք: Այս մասին հայտնում է COVID-19-ի դեմ պայքարի գործառնական շտաբը:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր երկրում հաստատվել է կորոնավիրուսի 5 368 513 դեպք:
Մեկ օրում մահացել է 548 մարդ, ընդհանուր՝ 130 895 բուժառու: Մեկ օրում հիվանդանոցից դուրս է գրվել 12 660 մարդ, ընդհանուր առմամբ՝ 4 902 110 բուժառու: