23/06/2021 12:10
Մեքսիկայի բանտում անկարգությունների հետևանքով մահացել է 6 մարդ
Մեքսիկայի Տաբասկո նահանգի բանտում անկարգությունների հետևանքով վեց մարդ է մահացել, ևս 16-ը՝ վիրավորվել, հայտնում է El Financiero թերթը:
«Առնվազն վեց մարդ զոհվել է և 16-ը վիրավորվել», - հայտնում է թերթը նահանգի Սոցիալական վերաինտեգրման կենտրոնից:
Ենթադրվում է, որ անկարգությունների պատճառը բանտային հսկողության շուրջ վեճն էր միմյանց միջև մրցակցող խմբերի միջև:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանությունը, դատախազությունը և Ազգային գվարդիան: