«Օրդեր ֆիլմ»-ը Հադրութում զոհված հետախույզ, ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի մասին ֆիլմ է նկարահանում

23/06/2021 17:30

«Օրդեր ֆիլմ»-ը Հադրութում զոհված հետախույզ, ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի մասին ֆիլմ է նկարահանում


«Օրդեր ֆիլմ փրոդաքշն»-ը, որը պարբերաբար վավերագրական ֆիլմերի ֆորմատով ներկայացնում է հերոսներին, սկսել է «Վահագն» փաստավավերագրական ֆիլմի նկարահանումները՝ նվիրված ՀՀ Ազգային հերոս, գնդապետ Վահագն Ասատրյանին: 

43-ամյա հետախույզի՝ Արցախյան երկրորդ պատերազմում գործած բազմաթիվ սխրանքների մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է, սակայն այն վավերագրելու ու սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը չի նվազել: Հերոսի օրինակով բազմաթիվ վահագներ են ծնվելու, հայրենիքը վաղը պաշտպանող ու վերադարձնող վահագներ:

Aysor.am-ի հետ զրույցում ֆիլմի գործադիր պրոդյուսեր Նարե Աղաբաբյանը խոստովանեց՝ ՊՆ հատուկ ստորաբաժանման լավագույն հրամանատարներից մեկի մասին ֆիլմ նկարահանելը բավական դժվար է. նա հետախույզ էր, ու պետք է կարողանալ և՛ ճիշտ լուսաբանել, և՛ լիովին չգաղտնազերծել վերջինիս աշխատանքը: Ու հենց այդ նպատակով ստեղծագործական խումբը մշտապես համագործակցում է ռազմական մասնագետների հետ:

«Չենք ուզում հանդիսատեսի հետաքրքրությունը բավարարելու համար այնպիսի ինֆորմացիայի արտահոսք անել, որը մեր երկրին վնաս կբերի: Այդ պատճառով էլ առաջին հերթին ռազմական ոլորտի մասնագետների հետ ենք աշխատում: Ուզում ենք, որ սա նաև ուսուցողական ֆիլմ լինի, մեր երկրի համար հիմա առաջնահերթություն է ռազմական գրագիտությունը... Երբ մենք նախորդ տարի Թաթուլ Կրպեյանի մասին ֆիլմ էինք պատրաստում, մտածում էինք՝ այդպիսի հերոսներ այլևս չեն ծնվի, մոնթեներ ու թաթուլներ էլ չեն լինի: Ի՞նչ իմանայինք, որ այդ ֆիլմից ընդամենը 1 տարի անց կլինի այսպիսի պատերազմ ու Արցախյան առաջին պատերազմի հերոսների օրինակով դաստիարակված ու առավել կատարելագործված հերոսներ ի հայտ կգան: Վահագնի համար Մոնթեն կատարելություն էր, ու հենց նրա նման էլ՝ թշնամու համար՝ ահ ու սարսափ էր, մեզ համար՝ պարծանք», - նշեց մեր զրուցակիցը:

Վահագն Ասատրյանը, թեև հետախույզ էր, սակայն պատերազմի առաջին իսկ օրից Հադրութի, Քարվաճառի ու Ջրականի առաջնագծերում է եղել: Հատուկ ստորաբաժանման հրամանատարը կոչմանն ու առաջադրանքին չի նայել, շատ հաճախ շարքային զինվորի գործառույթն է իր վրա վերցրել՝ թույլ չտալով, որ իր զինվորին վտանգ սպառնա: Ֆիլմը ոչ միայն զինվորական Վահագն Ասատրյանի մասին է, այլև Վահագն որդու, ամուսնու, հոր և ընկերոջ:

«Երբ ես ֆիլմի հետազոտական, նախապատրաստական փուլն ավարտեցի, կարծում էի, թե գոնե մոտավոր պատկերացում ունենք՝ ինչ ենք նկարելու: Պարզվեց՝ դա այդքան էլ այդպես չի: ՊՆ-ն, Վահագնի ընտանիքը, բոլոր այն կառույցները, որոնց հետ հրամանատարն առընչություն է ունեցել, սիրով մեզ աջակցության ձեռք մեկնեցին՝ տրամադրելով այնպիսի արխիվային նյութեր, որոնք հանրայնացված չեն: Առաջին իսկ նկարահանումից հասկացանք, որ իրական վավերագրությունը նոր է սկսվում: Ամենատպավորիչը Եռաբլուրում կատարած նկարահանումն էր. իր առաջին հրամանատարին էինք հյուրընկալել, բայց այդ ընթացքում այնքան մարդ եկավ այնտեղ՝ Վահագնին այցելության, որ զարմացել էինք: Այդ մարդիկ միմյանց չէին ճանաչում, հետախույզի ծնողներին, հրամանատարին չէին ճանաչում, նրանց կապող միակ բանը Վահագն էր: Ապշում էինք մեր լսած պատմություններից, զարմանում, թե այդքան կարճ ժամանակահատվածում այդ մարդն ինչպե՞ս կարող էր այսքան աշխատանք կատարել իր երկրի համար: Պատմում էին, թե ինչպե՞ս է տարբեր թեժ կետերում հայտնվել ու իրենց շրջափակումից հանել... Ամեն նկարահանում մի նոր բացահայտում է մեզ համար», - մանրամասնեց պրոդյուսերը:

Զրուցակիցս նկատում է՝ ֆիլմում խոսում են տարբեր քաղաքական հայացքներ ունեցող դեմքեր, բայց հրամանատարի հարցում բոլորի տեսակետը նույնն է, վերաբրմունքն՝ անփոփոխ. Վահագնը Ազգային հերոս է ոչ թե խոսքերով, այլ արարքներով, պատերազմի ընթացքում չի կորսվել ոչ մի կտոր հող, որտեղ այդ պահին ինքն է եղել:

44-ը դեռ չլրացած քասախցի գնդապետն ամուսնացած էր, երկու դպրոցահասակ որդի ունի: Բնակվում էր Երևանում, տարբեր ժամանակներում եղել է Բերդի, Կողբի, Արմավիրի զորամասերի հրամանատար: Վերջին տարիներին ՊՆ հատուկ ստորաբաժանման հրամանատար էր: Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 12-ին՝ Հադրութում. իմանալով, որ վայրկյաններ անց հերթական անօդաչուն է ընկնելու՝ նա մնացել է վիրավոր զինակից ընկերոջ կողքին՝ չջանալով փրկել սեփական կյանքը:

«Վահագն» ֆիլմի նկարահանումները սկսվել են մոտ 2 ամիս առաջ, այն մեծ էկրան կբարձրանա 2021-ի հոկտեմբերի 12-ին՝ հերոսի մահվան տարելիցին: Նկարահանումներն ընթանում են Եռաբլուրում, Բերդի, Կողբի ու Արմավիրի զորամասերում, Պաշտպանության նախարարությունում, Քասախ գյուղում, հերոսի տանը...

«Նկարահանումներ էինք նախատեսել նաև Արցախում, նրա զինակիցների մի մասն այնտեղ է: Սակայն հետո մտափոխվեցինք, քանի որ Հադրութը, Քարվաճառն ու Ջաբրայիլը, որոնք ասոցացվում են Վահագնի հետ, հիմա մերը չեն... Մենք հիմա նկարահանումներ են անում բոլոր այն վայրերում, որոնք իր հետ կապ են ունեցել, այդ թվում՝ այն երկրներում, որտեղ ուսում է ստացել», - ասաց նա:

Սցենարի հեղինակն Ալինա Օրդյանն է, խմբագիրը՝ Սառա Նալբանդյանը, ռեժիսորը Գարուշ Ղազարյանն է, բեմադրող օպերատորը՝ Էդգար Հարությունյանը:

Ֆիլմի գլխավոր պրոդյուսերն է Հայկ Օրդյանը, համապրոդյուսերը՝ Գոռ Շահսուվարյանը, գործադիր պրոդյուսերը՝ Նարե Աղաբաբյանը:

«Օրդեր ֆիլմ փրոդաքշն»-ը «Վահագն» ֆիլմին զուգահեռ այլ աշխատանքներ էլ է նախաձեռնել: Դրանցից մեկը եզդիների մշակույթը, կրոնը, ցեղասպանությունը ներկայացնող ֆիլմն է, որում անդրադարձ կլինի նաև Արցախյան 2-րդ պատերազմի մասնակից եզդի հերոսներին:

«Մեր բոլոր ֆիլմերում կարմիր գծի նման անցնում է այս պատերազմի թեման, քանի որ այսօրվա մեր իրականությունն է: Վավերագրելով ներկան` չենք կարող չարձանագրել ամենամտահոգիչ ու կարևոր հարցը, որի բարձրաձայնման համար վավերագրական ֆիլմարտադրությունը լավագույն ազդակն է», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Նարե Աղաբաբյանը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:27 Խախտումներ՝ շինհրապարակում. բեռնատարի վարորդը կենթարկվի վարչական պատասխանատվության Այսօր, 13:24 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում են տեղումներ Այսօր, 13:11 Դիմավորենք 2025 թվականը Հայաստանում. Զբոսաշրջության կոմիտե Այսօր, 12:55 Լեհաստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Այսօր, 12:50 Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 43 վթար․ 2 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել վնասվածքներ Այսօր, 12:32 Չեխիայի դեսպանը Երևանում նստել է «ԿամԱԶ» աղբատարի ղեկին Այսօր, 12:29 Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ և առաջ ապտակ էր Փաշինյանին. Էդուարդ Շարմազանով Այսօր, 12:21 Թուրքիան արգելել է Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը լուսաբանած կանադացի լրագրողի մուտքը երկիր Այսօր, 12:17 2024-ի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ ՀՆԱ-ն աճել է 5․2%-ով Այսօր, 12:06 Իրանն ու Ադրբեջանը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսել Այսօր, 12:02 Հովիկ Աղազարյանին զգուշացրել էի՝ գլխին սարքելու են, բոլոր կրոնափոխների, դավանափոխների վերջը դա է լինելու. Պատգամավոր Այսօր, 11:56 Արցախցիներից խլել են կենսաթոշակային ֆոնդերն ու ասել՝ ներդնում ենք էսինչ հաշիվների վրա. Խաչատրյան Այսօր, 11:49 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան Այսօր, 11:41 Արժի, որ հայկական լրատվադաշտի գործընկերները ունկնդիր լինեն ՊՆ-ին. զինամթերքի, ռազմատեխնիկայի գնումների մասին տարատեսակ լուրերը դարձել են նաև մեր երկրի անվտանգության սպառնալիք. Պատգամավոր Այսօր, 11:28 Հայաստան-ԵՄ. ահա թե ինչ է թաքցնում Նիկոլը. Աշոտյան Այսօր, 11:17 33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել է Այսօր, 11:09 Իշխանությունը գնալու է ընտրության իր «մեծարգոների ենթամշակույթով». Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:58 Ռուբեն Վարդանյանի ծրագրերը ճանաչելի են դարձնում ՀՀ-ն. «ՏաԹևեր»-ը 3-րդ անգամ ճանաչվել է լավագույնը Այսօր, 10:45 Սա ներքին ուժի, կամքի, ինքնատիրապետման և ավելիին ձգտելու մասին է. Լևոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել Այսօր, 10:38 Դոնալդ Թրամփը մտադիր է ԱՄՆ բանակից հեռացնել բոլոր տրանսգենդերներին. The Times Այսօր, 10:31 Վանաձորի Բաթումի փողոցի շենքերից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել Այսօր, 10:29 Հայաստանում կարմրուկով պայմանավորված դեպքերը նվազել են, բայց պետք չէ զգոնությունը թուլացնել Այսօր, 10:27 Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է Հրազդանում Այսօր, 10:20 Ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանն իրական այլընտրանքներ չկան, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում. Սերգեյ Կոպիրկին Այսօր, 10:09 Կարևորը անվտանգությունն է․ ինչպես է արդիականացվում «Սյունիք» օդանավակայանը Այսօր, 10:00 Տապալելով գերիների վերադարձի մասին ԱԺ հայտարարության ընդունումը՝ ՔՊ-ն աջակցեց Ադրբեջանին՝ թեման այլ հարթակներում արգելափակելու համար. Տիգրան Աբրահամյան Այսօր, 09:46 Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է Այսօր, 09:38 Անչափահասը Երևանում կրակոցներ է արձակել 24/11/2024 22:19 Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 24/11/2024 19:53 Էջմիածնում կատարվեց քահանայական ձեռնադրություն 24/11/2024 19:50 «Նիվա»-ի մեջ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց 24/11/2024 18:23 Դիմիտրով գյուղի տարածքում բախվել են «Toyota»-ն և «Opel»-ը, որի վարորդը վկայական չի ունեցել 24/11/2024 17:30 Ողբերգական դեպք Երևանում գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է 24/11/2024 17:14 Բայդենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ COP 29-ի հաջող կազմակերպման համար 24/11/2024 17:10 Կներեք, բայց ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի, որ, երբ ուզես՝ գաս, խոսես, երբ ուզես՝ միջխորհրդարանական համաժողովին գնաս, երկրների մենյուն վերցնես. Սիմոնյանը պատասխանել է Քոչարյանին 24/11/2024 17:03 Սյունիքի մարզպետի՝ Ֆրանսիա կատարած այցի շրջանակում Բրոն համայնքում Մեղրի քաղաքի պուրակ է բացվել 24/11/2024 14:13 Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող լուրեր. ՊՆ 24/11/2024 14:07 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 24/11/2024 14:02 Դավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ 24/11/2024 14:00 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 24/11/2024 12:41 Ոստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է 24/11/2024 12:19 Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի 24/11/2024 11:34 Հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 24/11/2024 10:52 Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը 24/11/2024 10:48 Ամբերդից Քարի լիճ տանող հատվածը անցանելի չէ. կան փակ ճանապարհներ 24/11/2024 10:21 Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գրել 24/11/2024 10:15 Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան(տեսանյութ) 24/11/2024 10:06 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 23/11/2024 21:53 Տոնզիլէկտոմիա. Ինչու՞ է կատարվում նշագեղձերի հեռացում 23/11/2024 21:36 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 23/11/2024 21:20 Եթե ՆԱՏՕ-ն դադարի հրահրել, Ուկրաինայում պատերազմը կավարտվի․ Մեդվեդև 23/11/2024 21:03 Տեղի է ունեցել Հայաստանի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խմբի մրցաշարերի բացման արարողությունը 23/11/2024 20:41 Նոր Նորքում, Նորք-Մարաշում, Ավանում, Էրեբունիում, Սարի թաղում, Առինջ գյուղում ջրամատակարարումը կդադարեցվի 23/11/2024 20:22 Հրդեհ Կողբ գյուղում 23/11/2024 19:56 Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցը ոչ այլ ինչ էր, քան սեփական հանցագործության մասին հաղորդում․ Հենրիխ Դանիելյան 23/11/2024 19:40 Գայի պողոտայում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարը 23/11/2024 19:24 Երբ 387 թվականին աշխարհում սկսվեց գործածվել Արևմտյան Հայաստան անվանումը, մարդկությանը հայտնի չէին ո՛չ թուրքերը, ոչ էլ իրենց ադրբեջանցի անվանող կովկասյան թաթարները․ Շարմազանով 23/11/2024 19:06 «Քաղաքական ինքնասպանություն»․ Պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին 23/11/2024 18:44 Պենտագոնի ղեկավարը Իսրայելի պաշտպանության նախարարի հետ է խոսել 23/11/2024 18:23 Ի՞նչ է պիլորոստենոզը. Ազդեցությունը նորածինների և մեծահասակների վրա 23/11/2024 18:01 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն Թրամփի հետ իր առաջին հանդիպումն է անցկացրել 23/11/2024 17:34 Կարեն Անդրեասյանին ուզում եմ շնորհակալություն հայտնել, դժվար է պատկերացնել` ոնց կարելի էր ավելի լավ պայթեցնել Հայաստանում «արդար և անկախ» դատական համակարգի փուչիկը․ Աշոտյան 23/11/2024 17:18 Էլ ի՞նչ անի Նիկոլը, որ ժողովուրդը հասկանա՝ վատ վարչապետ է, վատ հայ է, վատ մարդ 23/11/2024 17:00 Զելենսկուն ձեռնտու է պատերազմը․ Ֆիցո 23/11/2024 16:41 Հռոմի պապի դիրքորոշումը Ռուսաստանում հավասարակշռված են համարում 23/11/2024 16:19 Օկուպացված Արցախում թշնամին մշակութային գենոցիդ է իրականացնում 23/11/2024 15:52 Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին 23/11/2024 15:48 Ուկրաինայի հարցով պետք է կայացվի կոլեկտիվ որոշում. Մերկել 23/11/2024 15:43 «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. վիրավորներ կան 23/11/2024 15:27 Արցախը սպանել է, բանակը սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր «պարտքի» մասին. Դանիելյան 23/11/2024 15:21 Առաջին պատասխանատուն Փաշինյանն է, ինքն է սխալ կադրեր նշանակել բանակում. Սամվել Բաբայան 23/11/2024 15:06 «Iveco» բեռնատարը կողաշրջվել և հայտնվել է գետում. վարորդի մարմինը դուրս են բերել փրկարարները 23/11/2024 14:40 Վերանայել ենք դպրոցական օլիմպիադաների կարգը. նախատեսում ենք այսուհետ անցկացնել նաև ընթերցանության օլիմպիադա. Անդրեասյան 23/11/2024 14:33 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետ ներկայացած քաղաքացու մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 23/11/2024 14:20 Մենք էլ ունենք մեր հաղթաթղթերը, որոնք կարող են վճռորոշ լինել․ Ղազանչյանը՝ Ավստրիայի հետ հանդիպման մասին 23/11/2024 13:53 Փաշինյանը, «Արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ, կրկնեց Ադրբեջանի հայտնի քաղաքական գործչի խոսքը. Հայկ Մամիջանյան 23/11/2024 13:50 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 23/11/2024 13:41 Փաշինյանը Սահմանադրության 6 հոդված խախտեց. բավարար հիմք է քրեական հետապնդման, իմպիչմենթի համար. Սուրեն Սուրենյանց 23/11/2024 13:16 Փաշինյանն ամեն ինչից հրաժարվել է․ Ի՞նչ ստացանք, որ հիմա էլ հայցերից է ուզում հրաժարվել. Ժաննա Ալեքսանյան 23/11/2024 13:13 Բախվել են «Range Rover»-ն և «BMW X6»-ը. վերջինը կողաշրջվելով բախվել է էլեկտրասյանը. վիրավոր կա 23/11/2024 13:04 Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով 23/11/2024 12:52 Երկրաշարժ՝ Ադրբեջանի տարածքում․ 3-4 բալ ուժգնությամբ զգացվել է Սյունիքում 23/11/2024 12:46 Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը (Լուսանկարներ, Տեսանյութ) 23/11/2024 12:35 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 23/11/2024 12:21 Չի բացառվում, որ այս հարցազրույցով Փաշինյանը թիմին ակնարկում էր՝ ինքն ստացել է անվտանգության երաշխիք. Հակոբ Բադալյան 23/11/2024 12:07 Սթրեսի և կոնֆլիկտների կառավարում․ մեկնարկել է դատախազների համար նախատեսված դասընթացի 2-րդ փուլը 23/11/2024 11:47 Հայտարարվել է Հակակոռուպցիոնի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների մրցույթ 23/11/2024 11:30 Ս․ Գրիգոր և Նիկողայոս Սքանչելագործ Հայրապետների և Մյուռոն եպիսկոպոսի հիշատակության օրն է 23/11/2024 11:20 «Գոյի» փակման փորձը սպառնում է ազգային մշակութային կենտրոնների գոյությանը․ դատական նիստին ընդառաջ 23/11/2024 11:00 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց 23/11/2024 10:55 Հայաստանը շարունակում է ամուր կանգնել ֆաշիզմի ժամանակակից դրսևորումների դեմ պայքարում․ Դերզյան 23/11/2024 10:41 Ես իմ որոշումը կհրապարակեմ երկուշաբթի՝ ժամը 18:00-ին. Աղազարյանը՝ մանդատը վայր դնելու Փաշինյանի խնդրանքի մասին 23/11/2024 10:38 Սա տգիտությունից բացի, նաև ստորություն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի խնդրահարույց հայտարարության մասին 23/11/2024 10:24 Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 23/11/2024 10:18 Նոր հայեցակարգով պարտադիր ժամկետային ծառայության ժամկետ պետք է կրճատվի․ Աբրահամյանի վարկածով՝ դա պայմանավորված է Ադրբեջանի՝ ՀՀ-ին իջեցված ապառազմականացման պահանջով 23/11/2024 09:56 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում ու մարզերում 23/11/2024 09:36 Լարսի ավտոճանապարհը բաց է 23/11/2024 09:24 «Հրապարակ». Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո նախնական պայմանավորվածությունն էլ է «գրվել սառույցին» 23/11/2024 09:22 «Փաստ». Ովքեր կփոխարինեն մանդատազուրկ ՔՊ-ական պատգամավորներին 23/11/2024 09:21 «Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնի առաջադրման հայտարարությամբ դիմելու է նաև Էգար Ղազարյանը