23/06/2021 16:28
44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները նորակոչիկներին ճանապարհել են բանակ ու անփորձանք ծառայություն մաղթել (Լուսանկարներ)
Նորակոչիկների՝ զինծառայության մեկնելու կապակցությամբ հունիսի 22-ին ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանումում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են 5-րդ զորամիավորման հրամկազմը, հոգևոր սպասավորները և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ սպաները նորակոչիկներին մաղթել են բարի ծառայություն, հորդորել են անվերապահորեն կատարել վերադաս հրամանատարության հրամանները և հայրենիքին իրենց պարտքը տալ պատասխանատվության բարձր գիտակցմամբ։
Որպես խորհրդանշական քայլ՝ հենց այդ օրն Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներին են հանձնվել նրանց որդիներին հետմահու շնորհված պետական պարգևները։ Զոհվածների հարազատներն էլ անփորձանք ծառայություն են մաղթել տղաներին։