24/06/2021 13:26
Moderna-ն փոխել է իր պատվաստանյութի անվանումը
Moderna-ն փոխել է կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութի անվանումը: Դեղամիջոցն այժմ կկոչվի Spikevax: Այս մասին հաղորդվում է Դեղերի եվրոպական գործակալության կայքում:
Դրանից առաջ դեղամիջոցի անվանումը համընկնում էր ընկերության անվան հետ:
Հիշեցնենք, որ ապրիլին, հետազոտությունից հետո, Moderna ընկերությունն իջեցրել է կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութի արդյունավետությունը:
30 հազար մարդու մասնակցությամբ փորձարկումներում պարզվել է, որ պատվաստանյութը կանխում է վարակը 90%-ի դեպքերում, իսկ ծանր հիվանդությունը 95% դեպքերում: