24/06/2021 11:07
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 103 դեպք, մահացել է 2 մարդ
Հայաստանում հունիսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 224 533 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 103-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 216 312 (+82) մարդ, այս պահին բուժվում է 2620 (+19) մարդ:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5601 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4505 (+2), իսկ այլ պատճառներով՝ 1096 (+0):
Վերջին մեկ օրում մահացել է 2 մարդ: