24/06/2021 12:19
Արցախում կորոնավիրուսի 5 նոր դեպք կա
Հունիսի 23-ին կատարվել է 39 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8712 քաղաքացու հետազոտություն, որից 903-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2887 դեպք: Կատարվել է 26 164 թեստավորում:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում: