24/06/2021 18:15
Բեն Աֆլեքը պատրաստվում է ամուսնության առաջարկ անել Ջենիֆեր Լոպեսին
Հոլիվուդյան կինոաստղեր Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը կրկին միասին են: Արտիստներն այլևս չեն թաքցնում իրենց զգացմունքները: Լուրեր են տարածվել, որ նրանք շուտով կամուսնանան: Այս մասին գրում է The Sun-ը:
Նշվում է, որ Աֆլեքը ոչ միայն ցանկանում է ամուսնանալ, այլև ծրագրում է Ջենիֆերի հետ ապրել Լոս Անջելեսում գտնվող իր սեփական առանձնատանը:
«Բենը ցանկանում է ուժեղ սիրուն ևս մեկ հնարավորություն տալ: Նա պլանավորում է ամուսնության առաջարկ անել Ջենիֆերին՝ նրա 52-ամյակին», - կիսվել է ինսայդերը և ավելացրել, որ Լոպեսին դուր է գալիս այն տարածքը, որտեղ ապրում է իր սիրեցյալը:
Ավելին, նա անհամբեր սպասում է համատեղ կյանքի սկզբին: Աղբյուրը նշում է նաև, որ զույգը չի ցանկանում «հեռավորության վրա հարաբերություններ» ունենալ:
Նշենք, որ զույգի վերամիավորման մասին հայտնի է դարձել Լոպեսի և Ալեքս Ռոդրիգեսի պաշտոնական բաժանումից երկու շաբաթ անց։