24/06/2021 17:06
ԵՄ-ն տնտեսական պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ
Եվրամիությունը հայտարարել է Բելառուսի դեմ տնտեսական սեկտորային պատժամիջոցներ սահմանելու մասին: Համապատասխան տեղեկատվությունը հրապարակված է ԵՄ խորհրդի կայքում:
«ԵՄ խորհուրդը Բելառուսի դեմ նոր սահմանափակող միջոցներ է սահմանել՝ ի պատասխան Բելառուսում մարդու իրավունքների լուրջ խախտումների և քաղաքացիական հասարակության, ընդդիմության ու լրագրողների նկատմամբ բռնության բռնաճնշումների», - ասված է հայտարարության մեջ:
Բացի այդ, նշվում է, որ սահմանափակող միջոցներ են ձեռնարկվել նաև Ryanair ինքնաթիռի հետ կապված միջադեպի կապակցությամբ, որը մայիսի 23-ին շտապ վայրէջք է կատարել Մինսկի օդանավակայանում:
Ինչպես նշված է, նոր պատժամիջոցները ներառում են կալիումի քլորիդի, նավթաքիմիական արտադրանքի, ծխախոտի արդյունաբերության հումքի և սարքավորումների առևտուրը, ինտերնետը հետևելու տեխնոլոգիաներն ու սարքավորումները, երկակի օգտագործման արտադրանքները, որոնք կարող են օգտագործվել ռազմական կամ ոստիկանության պահանջների համար: