24/06/2021 18:00
Ճապոնական ոստիկանությունը ստեղծում է կիբերանվտանգության վարչություն
Ճապոնիայի ոստիկանության բաժանմունքը որոշում է կայացրել ստեղծել կիբերանվտանգության առանձին վարչություն, որին ենթարկվելու է մոտ 200 հոգանոց հատուկ ստորաբաժանում: Այս կառույցը կսկսի գործել 2022 թվականի ապրիլից՝ օրենսդրության համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո, հինգշաբթի հաղորդում է «Կիոդո» գործակալությունը:
Բաժինը կմիավորի այս կողմնորոշման արդեն գոյություն ունեցող բաժիններն ու ստորաբաժանումները: Այն կզբաղվի միայն կիբերհարձակումների մեծ դեպքերով, որոնց ներգրավված կլինեն օտարերկրյա պետությունների հետախուզական ծառայությունները: Ենթադրվում է, որ բաժանմունքի ստորաբաժանումները հագեցած կլինեն նորագույն տեխնոլոգիաներով, ներառյալ՝ արհեստական ինտելեկտի համակարգերը:
Հատուկ ուշադրություն է հատկացվում պետական մարմինների և կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությանը: Բաժնի աշխատակիցներն իրավունք կունենան ձերբակալել և հարուցել քրեական գործեր: