24/06/2021 13:18
ԱՀԿ-ն փոխել է իր դիրքորոշումը կորոնավիրուսի դեմ երեխաների պատվաստման հարցում
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) առաջին անգամ ընդունել է, որ երեխաներն ու դեռահասները կարող են պատվաստվել կորոնավիրուսի դեմ, վկայում են կազմակերպության կայքում հրապարակված նորացված առաջարկները:
Ըստ նոր տվյալների՝ երեխաներն ու դեռահասները շատ դեպքերում տանում են COVID-19-ն ավելի թեթև՝ համեմատած մեծահասակների հետ:
«Հետևաբար, եթե նրանք չեն մտնում խմբի մեջ, որն ունի COVID-19-ի ավելի ծանր ռիսկ, նրանց պետք է ավելի շուտ պատվաստվել, քան տարեցներին, քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց և առողջապահական աշխատողներին», - ասվում է ԱՀԿ նորացված ուղեցույցում:
Դրանից առաջ ԱՀԿ-ն նշել էր, որ նրանք չունեն բավարար տվյալներ երեխաների համար պատվաստանյութերի օգտագործման վերաբերյալ: