24/06/2021 11:23
Լոռու մարզպետը հերքում է, թե ծեծել է Օձունի համայնքապետին (Տեսանյութ)
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հերքում է, թե ծեծել է Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին։
«Նման բան չի եղել», - այսօր կառավարության նիստից առաջ լրագրողներին ասաց մարզպետը։
Հիշեցնենք՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է դիմել «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը և տեղեկացրել, որ Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին իր մոտ է կանչել մարզպետը և ներկայացրել հրաժարականի դիմում գրելու անօրինական պահանջ, հաղորդում են ՄԻՊ-ից։
Ըստ Արմեն Գևորգյանի` Օձուն համայնքի ղեկավարը հրաժարվել է կատարել Լոռու մարզպետի պահանջը, որից հետո պահանջը չկատարելու համար մարզպետարանի շենքում, 7-8 մարդու ներկայությամբ, նրան ծեծել են: