24/06/2021 10:47
Ռուս սակրավորները շարունակում են ականազերծել Լեռնային Ղարաբաղի տարածքը
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական ականազերծման ինժեներական և սակրավոր ստորաբաժանումները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքը մաքրել ականի վտանգից և պայթյունավտանգ առարկաներից:
Ներկայումս ռուս զինծառայողները որոնում են պայթյունավտանգ առարկաներ և չպայթած զինամթերք Մարտունու շրջանի Սոս գյուղի ողջ տարածքում:
Բնակելի շենքերը, սոցիալական նշանակության շենքերը, ճանապարհներն ու հարակից տարածքները սակրավորների կողմից ստուգվել և մաքրվել են այս տարվա փետրվարին: Այժմ մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողները տարածքի ամբողջական մաքրում են իրականացնում:
Տարածքը մաքրվում է ժամանակակից տեխնիկայի, ինչպես նաև շների օգնությամբ:
Աշխատանքի ընթացքում ռուս սակրավորները հայտնաբերել և հեռացրել են պայթյունավտանգ առարկաներ և պայթած զինամթերքի բեկորներ, որոնք տեղափոխվել են հատուկ սարքավորված «Բալիջա» զորավարժարան՝ հետագա ոչնչացման համար:
Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 23-ից մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողները մաքրել են 2 139 հա տարածք, ավելի քան 650 կիլոմետր ճանապարհ, 1880 շենք, ներառյալ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 640 պայթյունավտանգ առարկա: