24/06/2021 11:10
Կառավարությունից պատվիրակություն է մեկնում ՌԴ. կմասնակցեն ՀՀ տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայման և անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի նիստին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնություն պատվիրակություն գործուղելու մասին որոշում է ստորագրել:
Պատվիրակության կազմում են ՀՀ պաշտպանության նախարարության, արտաքին գործերի նախարարության և կադաստրի կոմիտեի ներկայացուցիչները։
Գործուղման ընթացքում, որը տևելու է հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը, պատվիրության անդամները կմասնակցեն ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների և անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 13-րդ նիստին։
Գործուղման ավարտին պաշտպանության նախարարի պաշտոնակատարը գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը կներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն։