25/06/2021 11:22
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 102 դեպք, մահվան դեպք չի արձանագրվել
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 224 635 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 102-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 216 423 (+111) մարդ, այս պահին բուժվում է 2611 (-9) մարդ:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5601 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4505 (+0), իսկ այլ պատճառներով՝ 1096 (+0):
Վերջին մեկ օրում մահվան դեպք չի արձանագրվել: