25/06/2021 10:48
Մհեր Գրիգորյանն իրեն խորհրդական է նշանակել ու մեկ տարի ժամկետով գործուղել ԱՄՆ
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը նոր որոշումներ է ստորագրել: Ստորգրված որոշումներից մեկով Սեդրակ Բարսեղյանին հունիսի 25-ից նշանակել է իր խորհրդական, մյուս որոշմամբ նրան շուրջ մեկ տարի ժամկետով գործուղել է ԱՄՆ:
«Սիրաքյուսի համալսարանի հանրային կառավարման և քաղաքացիության Մաքսուելլի դպրոցի հանրային կառավարման մագիստրոսական ծրագրին մասնակցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Սեդրակ Բարսեղյանին 2021 թվականի հունիսի 28-ից մինչև 2022 թվականի հունիսի 27-ը ներառյալ առանց աշխատավարձի պահպանման գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք)», - նշված է որոշման մեջ: