25/06/2021 12:12
ՀՀ ԶՈւ ՀՕՊ և ինժեներական զորքերի պետերն ազատվել են աշխատանքից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագրեր է ստորագրել։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը.
Արմեն Վարդանյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից», - ասված է հրամանագրում։
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Իշխան Մաթևոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից: