25/06/2021 16:17
«Դիտարկումներ Ա. Սպենդիարովի «Ալմաստ» օպերայի գործիքավորման շուրջ» գիրքը նվիրված է Ա. Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին
Հունիսի 29-ին` ժամը 15:00-ին, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում տեղի կունենա Գեորգի Բուդաղյանի «Դիտարկումներ Ա. Սպենդիարովի «Ալմաստ» օպերայի գործիքավորման շուրջ» գրքի շնորհանդես-գինեձոնը:
Գիրքը նվիրված է Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին:
Մեծ դիրիժորն ու սպենդիարյանագետը՝ Գեորգի Բուդաղյանը, այդ հիմնարար աշխատությունը ստեղծել է տասնամյակներ շարունակ` ղեկավարելով և ուսումնասիրելով «Ալմաստ» օպերան:
Աշխատությունն արժեքավոր ուղեցույց է դիրիժորների, կոմպոզիտորների, երաժշտագետների, երաժիշտ մանկավարժների և առհասարակ Սպենդիարյանի ստեղծագործությունը հետազոտողների համար ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:
Գիրքը հրատարակել է Սպենդիարյանի տուն-թանգարանը («Էդիթ Պրինտ» հրատարակչություն), գլխավոր խմբագիր` ԵՊԿ պրոֆեսոր Ալինա Փահլևանյան, մասնագիտական խմբագիր՝ Վահագն Վարդանյան: Պահպանվել է ուսումնասիրության լեզուն` ռուսերենը:
Միջոցառման ընթացքում կհնչեն հատվածներ «Ալմաստ» օպերայից՝ Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի քանոնահարների անսամբլի կատարմամբ: