25/06/2021 09:58
«Հրապարակ». Փաշինյանի «դեմբել սաստավը» ՎԻՊ աշխատասենյակների փնտրտուքի մեջ է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ընտրությունների պաշտոնական արդյունքների մասին դեռ ԿԸՀ-ն որոշում չունի, սակայն իշխող թիմի պատգամավորների շրջանում աննախադեպ իրարանցում է՝ ով որ աշխատասենյակն է զբաղեցնելու։ ԱԺ-ում 2 օր է՝ Փաշինյանի «դեմբել սաստավը» ՎԻՊ աշխատասենյակների փնտրտուքի մեջ է. քննարկում են, թե ով որ հանձնաժողովում, միջազգային խմբերում է ընդգրկվելու, դրանցից որն է գործուղումների ավելի մեծ հնարավորություն տալիս։ Ասում են, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է որոշելու, թե ով որ հանձնաժողովն է ղեկավարելու։
Օրինակ՝ այնքան էլ գոհ չեն պետաիրավականի նախագահ Վլադիմիր Վարդանյանից, և հնարավոր է՝ նա չղեկավարի հանձնաժողովը։ Եթե Նազելի Բաղդասարյանը գործադիր չգնա, ապա հնարավոր է, որ հենց նրան էլ վստահեն։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ են փնտրում, քանի որ Ռուբեն Ռուբինյանը տեղափոխվում է գործադիր՝ արտգործնախարարի պաշտոնին։ Նրան փոխարինող չեն գտնում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: