25/06/2021 12:25
Ռուս խաղաղապահներն ապահովում են Լեռնային Ղարաբաղում ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների անվտանգությունը
Մարտակերտի շրջանում ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովմանը զուգահեռ աշխատանքներ են տարվում կապի աշտարակները վերականգնելու ուղղությամբ:
«Նոր աշտարակը մեզ հնարավորություն է տալիս երեք բնակավայրեր ապահովել բջջային կապով և ինտերնետով: Մեր անվտանգությունն ապահովում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը», - ասել է շինարարական կազմակերպության ներկայացուցիչ Դավիթ Առուստամյանը:
Բջջային աշտարակներից բացի, կտեղադրվեն սարքավորումներ՝ անլար լայնաշերտ ցանց ստեղծելու համար, ինչը կբարձրացնի շարժունակությունը, տեղեկատվության փոխանակման արագությունը և կբարելավի հաղորդակցությունը:
Լեռնային Ղարաբաղի տարածքում ռազմական գործողությունների ընթացքում որոշ աշտարակներ վնասվել են, այդ պատճառով բջջային կապը շատ բնակավայրերում բացակայում էր և մինչ այժմ անկայուն է: