25/06/2021 16:45
Մեքսիկան հաստատել է Pfizer պատվաստանյութի օգտագործումը 12 տարեկանից բարձր երեխաների համար
Մեքսիկայի սանիտարական իշխանությունները հաստատել են Pfizer կորոնավիրուսի պատվաստանյութի օգտագործումը 12 տարեկանից բարձր երեխաների համար, հայտարարել է երկրի առողջապահության ղեկավարի տեղակալ Ուգո Լոպես-Գաթելը:
«Ուրախ եմ տեղեկացնել, որ սանիտարական ռիսկերի պաշտպանության դաշնային հանձնաժողովը (Cofepris) թույլատրել է 12 տարեկանից բարձր երեխաների համար Pfizer պատվաստանյութի օգտագործման ընդլայնումը», - գրել է Գաթելը Twitter-ում:
Նա նշել է, որ այն առաջին պատվաստանյութն է, որը թույլատրվել է օգտագործել Մեքսիկայում երեխաների պատվաստման համար: