25/06/2021 10:02
ԱՄՆ մեկ դոլարի գինը 490 դրամ է, երեկվա համեմատ այն նվազել է 10 դրամով
Հայաստանյան բանկերում, ըստ rate.am կայքի տվյալների, հայկական դրամը շարունակում է արժևորվել, ԱՄՆ դոլարի ու եվրոյի առք ու վաճառքում տատանումներ են գրանցվել։
Դոլարի առքի նվազագույն գինը 490 դրամ է, վաճառքինը՝ 500։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 506 դրամ է։ Նախորդ օրվա համեմատ դոլարի առքի գինը նվազել է 10.24 դրամով։
Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 580 դրամով, վաճառվում՝ 592 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 607 դրամ է։ Նախորդ օրվա համեմատ եվրոյի առքի գինը նվազել է 41.61 դրամով։
Ռուբլու առքի նվազագույն գինը 6.68 դրամ է, վաճառքինը՝ 6.86։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 7.25 դրամ է։