Ադրբեջանական կողմը, սպառնալով կրակել միջազգային լրագրողի վրա, նպատակ է ունեցել խոչընդոտել նրա կողմից ՀՀ տարածք ադրբեջանական ապօրինի ներխուժումը հաստատող փաստերի տարածումը. ՄԻՊ

26/06/2021 09:42

Ադրբեջանական կողմը, սպառնալով կրակել միջազգային լրագրողի վրա, նպատակ է ունեցել խոչընդոտել նրա կողմից ՀՀ տարածք ադրբեջանական ապօրինի ներխուժումը հաստատող փաստերի տարածումը. ՄԻՊ


Այսօր ահազանգով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է դիմել միջազգային լրատվամիջոցի լրագրող և հայտնել, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հարևանությամբ՝ դեպի ՀՀ պետական սահմանն ընկած հատվածում, ադրբեջանական զինված ուժերի ծառայողները հրազենով, այդ թվում՝ դիպուկահարի կողմից, սպառնացել են սպանել իրեն, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Ահազանգի հիման վրա պարզվել է, որ միջադեպը տեղի է ունեցել 2021թ. հունիսի 15-ին, երբ միջազգային լրագրողը մեկ այլ լրագրողի հետ լուսաբանման և լրագրողական այլ աշխատանքներ է իրականացրել Հայաստանի պետական սահմանից 2 կիլոմետր հեռավորության վրա՝ դեպի երկրի ներսն ընկած տարածքում. կոնկրետ այն վայրում, որտեղ մոտ 600 մետրի տարբերությամբ տեղակայված են հայկական ու ադրբեջանական զինված ուժերը։ Այսինքն՝ խոսքը վերաբերում է ՀՀ տարածքում կատարված միջադեպին, իսկ ինքը լրագրողը գտնվել է ադրբեջանական դիրքերից մոտ 100 մետր հեռավորության վրա:

Լրագրողը մասնագիտական աշխատանք իրականացնելու պահին նկատել է, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողները ագրեսիվ պահվածք են ցուցաբերում, լսել է գոռգոռոցներ, այնուհետև նկատել է, որ նրանք լիցքավորում են իրենց զենքերը և պահում իր ուղղությամբ՝ սպառնալով կրակել։

Չհասցնելով արձագանքել՝ նկատել է, որ ևս մեկ ադրբեջանական զինված ծառայող սկսել է ավելի ագրեսիվ ու անկանոն վարքագիծ ցուցաբերել և իր վրա է պահել դիպուկահար հրազեն ու սպառնացել է սպանել դիմահար կրակոցով։

Անկանխատեսելի հետևանքներից խուսափելու նպատակով միջազգային լրագրողը դադարեցրել է աշխատանքը։
Միջազգային լրատվամիջոցի լրագրողը տեղեկացրել է, որ իրենք ունեցել են ադրբեջանական զինված ուժերի համար տեսանելի տարբերանշան, որ իրենք մամուլի ներկայացուցիչ են և պահպանել են լրագրողական աշխատանքի բոլոր կանոնները: Ընդ որում, Մարդու իրավունքների պաշտպանը պարզել է, որ լրագրողն ունի կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային գոտիներում մասնագիտական աշխատանքի մեծ փորձ:

Ակնհայտ է, որ ադրբեջանական զինված ծառայողների համար պարզ է եղել, որ իրենք սպառնում են սպանել մասնագիտական աշխատանք կատարող լրագրողի:

Ադրբեջանական զինված ուժերի ծառայողներն այդ կերպ ակնհայտ նպատակ են ունեցել խոչընդոտել միջազգային լրագրողի աշխատանքը և կանխել նրա կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ապօրինի ներխուժումը հաստատող փաստերի տարածումը։

Միջադեպի առնչությամբ լրագրողը դիմել է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությանը, որն արդեն հրապարակում է արել այս փաստի մասին:

Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս է նշել, որ ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի գյուղերի անմիջական հարևանությամբ, Սյունիքի մարզի համայնքների միջև ճանապարհներին, իսկ մայիսի 12-ից նաև ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ծառայողների ակնհայտ ապօրինի ներկայությունը, նրանց բացահայտ հանցավոր արարքները կոպտորեն խախտել են ՀՀ սահմանային գյուղերի բնակիչների իրավունքները, լրջորեն վտանգել են նրանց կյանքն ու առողջությունը, ամբողջությամբ խաթարել մարդկանց բնականոն կյանքը:

Ադրբեջանական զինծառայողների անօրինական արարքներից մարդկանց պաշտպանելու համար Ադրբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով պետք է ստեղծվի անվտանգության գոտի:

Այս կոնկրետ միջադեպի հետ կապված՝ միջազգային լրագրողի անձնական պաշտպանության անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նրա վերաբերյալ տվյալներ չի հրապարակում, բայց դրանք Պաշտպանին ահազանգ ներկայացրած միջազգային լրագրողի հետ համատեղ քննարկմամբ կներկայացվեն միջազգային համապատասխան մարմիններին», - գրել է Թաթոյանը:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:28 Արարատում 13 ու 14-ամյա պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ Այսօր, 15:23 Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «ՀայաՔվե» Այսօր, 15:15 Վերականգնվում է Գնդեվազի Սուրբ Աստվածածին եկեղեցին Այսօր, 15:12 Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Այսօր, 14:55 Լուկաշենկոյին գրանցել են որպես Բելառուսի նախագահի թեկնածու Այսօր, 14:52 Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets (Լուսանկարներ, Տեսանյութ) Այսօր, 14:49 Իմ 45-ամյակին մոտենում եմ կյանքիս թերևս ամենալավ ֆիզիկական վիճակում. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 14:45 Բացվել է Երևան - Վոլգոգրադ նոր ուղիղ չվերթ Այսօր, 14:36 «Հունդաի» մակնիշի հին ավտոբուսներով սպասարկվող 9 երթուղիների շահագործումը կիրականացվի նոր ներկրված ավտոբուսներով Այսօր, 14:34 Ռուսական համարներով և կենացային հայրենասիրությամբ «համեմված» այս մեքենայում խտացված է ամենը, ինչի պատճառով կանգնել ենք կոտրած տաշտակի առաջ. Թորոսյան Այսօր, 14:19 Ազատի հրդեհի գործով մեղադրյալ Մաթևոսյանի՝ առերևույթ հանցանք կատարելու դեպքի առթիվ նախաքննության վարույթն անջատվել է. նյութերը կուղարկվեն դատարան Այսօր, 14:12 Իմ օրոք ԱՄՆ-ում կլինի երկու սեռ՝ արական և իգական. Թրամփ Այսօր, 14:02 «Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին (Տեսանյութ) Այսօր, 13:56 Արցախի հանձնումն ունի կոնկրետ անուն-ազգանուն՝ Նիկոլ Փաշինյան. Էդուարդ Շարմազանով Այսօր, 13:36 Այսինքն՝ Ավինյանն անակնկալի չէր եկել, որ ինքը թռնում է բիզնես դասի 20.000 դոլարանոց տոմսով, իսկ մյուսները՝ սովորական տոմսերով. Լևոն Բարսեղյան Այսօր, 13:12 Հայաստանում և ԵԱՏՄ այլ երկրներում շինարարական աշխատանքների ծավալն աճել է. ԵՏՀ Այսօր, 13:08 Ռուսաստանը կֆինանսավորի բազմամիլիոնանոց ծրագիր՝ Հայաստանում դպրոցական սննդի համար Այսօր, 13:05 Դավիթ Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել Վաչե Տերտերյանին և Հովհաննես Հարությունյանին կատարած աշխատանքի համար Այսօր, 13:00 Անապայում կամավորները փրկել են նավթի արտահոսքից տուժած գրեթե հազար թռչնի Այսօր, 12:54 Վանաձորում վրաերթի ենթարկված քաղաքացին մահացել է Այսօր, 12:49 «Mercedes»-ը «Զոդի» կամրջի մոտ բախվել է գազատարին և շրջվել. կան վիրավորներ Այսօր, 12:46 Աննա Վարդապետյանն այցելել է սահմանամերձ Խաչիկ և հանդիպել Արենիի աշակերտներին Այսօր, 12:30 Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը Այսօր, 12:18 Ինքը եկավ, կործանեց ողջ բանակցային գործընթացը, Փաշինյանը դարձյալ ստում է. Արթուր Խաչատրյան Այսօր, 12:16 Անդրեասյանն այցելել է Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիր Այսօր, 12:12 ՀՀ-ում ՌԴ դեսպանատան աշխատակիցները Լերմոնտովո և Ֆիոլետովո գյուղերում նվերներ են հանձնել երեխաներին Այսօր, 12:09 Ալիևը նամակ է հղել Հռոմի պապին Այսօր, 12:04 Դուստրը «Սպանդարյան» գերեզմանատանը նկատել է, որ հոր գերեզմանի հողաթումբը չկա, մի մասի վրա շինարարություն է արվել Այսօր, 11:52 Սրճարանում ծխող պետական պաշտոնյա տեսնելիս խնդրում եմ նկարել եւ նկարն ուղարկել ինձ. Փաշինյան Այսօր, 11:49 Ճշմարտությունը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկոլն ուսապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Հակոբյան Այսօր, 11:39 Վերին Լարս անցակետի մոտ գրեթե 850 հայկական բեռնատար է սպասում Այսօր, 11:31 Որպես անհետ կորած որոնվող տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին Այսօր, 11:29 Պուտինը հունվարին ծրագրում է արտասահմանյան այցեր․ Պեսկով Այսօր, 11:24 ԱՄՆ-ն իր քաղաքացիներին Բելառուսից անհապաղ հեռանալու կոչ է արել Այսօր, 11:20 ՀՀ դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. կրթության փորձագետը՝ TIMSS-2023 ստուգատեսի արդյունքների մասին Այսօր, 11:14 Արարատի մարզի մի շարք համայնքներում 36 ժամ ջուր չի լինի Այսօր, 11:10 Մահացել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը Այսօր, 11:06 Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն Այսօր, 11:03 Ապշած էի, երբ տեսա ԱՄՆ իմ թռիչքի տոմսերի գները, որոշել եմ այդ ծախսն ամբողջապես փոխհատուցել ինքնուրույն. Ավինյան (Տեսանյութ) Այսօր, 10:53 «Կրթվելը նորաձեւ է» արշավի նպատակն այս մտքի հեղինակին տգիտության ճիրաններից ազատագրելն է․ Աննա Հակոբյանը հրապարակել է քաղաքացու քննադատությունը Այսօր, 10:50 Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին. Ավինյան Այսօր, 10:40 Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան Այսօր, 10:17 Ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակության օրն է Այսօր, 09:59 Գործարկվել է միասնական տոմսային համակարգի կայք Այսօր, 09:52 1994-ից ի վեր, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Փաշինյան Այսօր, 09:44 Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է 22/12/2024 21:13 Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետի հետ 22/12/2024 19:11 Ընդդիմությունը, արձագանքելով Նիկոլի ու Աննայի թեզերին, հայտնվում է ծուղակում 22/12/2024 18:06 Հայկական ֆիլմերը՝ Ադրբեջանի թիրախում. Հայաստանն անպաշտպան է թողնում ռեժիսորներին. Հովհաննես Իշխանյան 22/12/2024 16:25 Հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը չի փոխվի 22/12/2024 15:07 Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի 22/12/2024 13:29 Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան 22/12/2024 12:12 Ողբերգական դեպք՝ Քասախում. շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 22/12/2024 10:21 Վանաձորում սննդային թունավորման դեպք է արձանագրվել․ 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց 22/12/2024 09:29 Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 21/12/2024 22:03 Ինչի՞ հետևանք կարող է լինել քաշի կտրուկ կորուստը 21/12/2024 21:46 Վանուատուում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 21/12/2024 21:34 «Ցնցված և վշտացած եմ»․ Փաշինյանը սոցցանցում գրառմամբ ցավակցել է Գերմանիային 21/12/2024 21:22 Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան, Ամիրխանյանը շնորհակալություն է հայտնել 21/12/2024 21:00 Սիրիայի նոր իշխանությունները արտաքին գործերի նախարար են նշանակել 21/12/2024 20:39 Գերմանիայում սուգ է հայտարարվել 21/12/2024 20:19 Որո՞նք են կլաստերային գլխացավերն ու ի՞նչ նմանություն ունեն միգրենի հետ 21/12/2024 19:59 Ադելյա Պետրոսյանը՝ Ռուսաստանի գեղասահքի առաջնության կրկնակի չեմպիոն 21/12/2024 19:38 Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան 21/12/2024 19:16 ՔՊ-ականներից ովքե՞ր են եկել Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին 21/12/2024 18:53 Ավտոպատահար՝ Վարդաձոր գյուղի մոտ 21/12/2024 18:32 ԱՄՆ-ն դարձել է համաշխարհային անվտանգության ամենամեծ սպառնալիքը․ Չինաստան 21/12/2024 18:07 Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը 21/12/2024 17:48 Փաշինյանը չունի ոչ մի իրավունք՝ Հայաստանի կամ, առավել ևս, Արցախի անունից ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համաձայնություն տալ․ Արցախի պատկան մարմինները պարտավոր են հստակ դիրքորոշում հայտնել 21/12/2024 17:22 «Իմ հոգին ունի զույգ հենարաններ՝ Աստված և Հայրենիք»․ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին 21/12/2024 17:00 «Ամբողջ հանրապետությունն է խոսում էդ խախտումների մասին, ո՞նց չկա հիմք»․ Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը 21/12/2024 16:36 13-14 տարեկան անչափահասների միջև ծեծկռտուք ու դանակահարություն՝ դպրոցի հետնամասում 21/12/2024 16:23 Նոր մանրամասներ՝ Արագածոտնի մարզում այսօր տեղի ունեցած խոշոր վթարից 21/12/2024 16:11 Հայաստանում լավ աշխատանք, պաշտոն ստանալու հիմնական ձևը խնամի-ծանոթ-բարեկամն է․ Նիկոլ Փաշինյան, կարևորը, ինչպես նշել ես, ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելն է․ Սարգսյան 21/12/2024 15:57 Դոլարի առքի միջին գինը 391.52 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 21/12/2024 15:34 Տեղաշարժը սահմանափակ է. ինչպե՞ս են ապրում հայերն օկուպացված Ստեփանակերտում 21/12/2024 15:21 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Mazda 6»-ը հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին 21/12/2024 15:08 Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Մագդեբուրգում ողբերգության կապակցությամբ 21/12/2024 14:45 Երևանում հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 21/12/2024 14:14 Սուրճի վաճառակետերում կեղծ թղթադրամներ իրացրած երիտասարդը հայտնաբերվել է 21/12/2024 13:40 Գևորգ Պապոյանը քննադատել է Գյումրիում զբոսաշրջային ծրագրի իրականացման աշխատանքները՝ պահանջելով լուծել առաջացած խնդիրները 21/12/2024 13:20 «Տարվա էտալոն» մրցանակը ստացել է Ռոզա Ծառուկյանը (Տեսանյութ) 21/12/2024 13:08 Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին 21/12/2024 13:03 Խոշոր ավտովթար՝ Նոր Երզնկա գյուղի կամարի մոտ. բախվել են «Jeep»-ն ու «Lada»-ն. կան վիրավորներ 21/12/2024 12:40 Այս իշխանությանը հեռացնելու պահանջը դարձել է հրամայական, մեր խոստումն իրականացնելու ենք. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 21/12/2024 12:23 Անահիտ Մանասյանը հանդիպել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչներին՝ քննարկելով համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում 21/12/2024 11:54 Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11–ն աշխատանքի է վերադարձել 21/12/2024 11:25 Ձեր նախագահության օրոք Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները թևակոխել են նոր կարևոր հանգրվան. Փաշինյանը՝ Մակրոնին 21/12/2024 10:57 Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որոնց առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի. Տիգրան Աբրահամյան 21/12/2024 10:28 Սպասվում է առանց տեղումների եղանակ 21/12/2024 09:59 Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել. Փաշինյան 21/12/2024 09:49 Վաղվանից սկսած մինչև հունիսի 21-ը ցերեկվա տևողությունը կավելանա օրը մոտ 1 րոպեով 21/12/2024 09:32 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 21/12/2024 09:31 «Ժողովուրդ». Չլիներ թավշյա իշխանափոխությունը` Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանը թերևս առ այսօր աշխատեր որպես բուքմեյքերական կետի մասնագետ 21/12/2024 09:30 «Հրապարակ». Թիմում կարծում են, որ Ղահրամանյանը «բոչկա է գլորում» Նարեկ Բաբայանի վրա 21/12/2024 09:27 «Ժողովուրդ». Ֆուտզալի ազգային հավաքականի մարզիչ Ռուբեն Նազարեթյանի և ՖԱՖ-ի ներկայացուցիչների միջև վիճաբանություն է տեղի ունեցել 21/12/2024 09:26 «Հրապարակ». Ամեն գնով ուզում են պահել Արցախի պետական ինստիտուտների թեկուզ ձևական կարգավիճակը 21/12/2024 09:24 «Ժողովուրդ». «Պադավատապետության» ծառայողական մեքենաների կրճատումից հետո Արփինե Սարգսյանը նոր մեքենաներ է ձեռք բերում ՆԳՆ-ի համար 21/12/2024 09:23 «Հրապարակ». Ամեն տարի բանակում աճում են թմրանյութերի շրջանառության դեպքերը 21/12/2024 09:20 Երկրաշարժ՝ Քարվաճառից 30 կմ հարավ․ զգացվել է նաև ՀՀ որոշ մարզերում