27/06/2021 11:24
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 53,91 տոկոսը. ԿԸՀ-ն ամփոփել է վերջնական արդյունքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները։
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 53,91 տոկոսը։
ՀՀ երկրորդ նածագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը ստացել է 21,9 տոկոս ձայն։
Որևէ այլ կուսակցություն կամ դաշինք չի կարողացել հաղթահարել սահմանված 7 և 5 տոկոս շեմերը։
Սակայն, ըստ օրենքի, եթե անցողիկ շեմը հաղթահարում են միայն երկու քաղաքական ուժ, ապա մանդատներ է ստանում նաև առավելագույն թվով ձայներ հավաքած երրորդ ուժը։
Այդ ուժը Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքն է, որը ստացել է ընտրողների ձայների 5,22 տոկոսը։