28/06/2021 16:00
«Փափլիկը» ներկայացումն ընդգրկվել է Չեխովի փառատոնի խաղաղօվկիանոսյան ծրագրում
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի «Փափլիկը» ներկայացումն ընդգրկվել է Չեխովի փառատոնի խաղաղօվկիանոսյան ծրագրում, այս մասին տեղեկանում ենք Հայաստանի թատերկան գործիչների միության ֆեյսբուքի էջում տեղ գտած գրառումից:
«Երկու ամիս առաջ ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությանը «Լավագույն ներկայացում» անվանակարգում հաղթած Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի «Փափլիկը» ներկայացումը միության կողմից առաջարկվեց Մոսկվայի Ա. Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնին և անմիջապես ընդգրկվեց ծրագրում։
Այսօր աննախադեպ հաջողությամբ ավարտվեցին ներկայացման երկօրյա ցուցադրությունները։ Փառատոնի տնօրեն Վալերի Շադրինը ներկայացումը ընդգրկեց այս տարվա սեպտեմբերին Վլադիվոստոկում կայանալիք փառատոնի խաղաղօվկիանոսյան ծրագիր։
Ուրախ ենք Ս. Սարգսյանի անվան համազգային թատրոնի համար, շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում նոր հաղթանակներ», - նշված է գրառման մեջ: