28/06/2021 14:13
Լոնդոնում բողոքի ցույցերի ընթացքում բերման է ենթարկվել ավելի քան 20 մարդ
Լոնդոնում 23 մարդ է բերման ենթարկվել «կոռումպացված ԶԼՄ-ների» դեմ բողոքի ցույցերի ընթացքում, հայտնում է Sky News-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Extinence Rebellion բնապահպանական շարժման ակտիվիստները, դժգոհ լինելով բրիտանական խոշոր լրատվամիջոցների խմբագրական քաղաքականությունից, բեռնաթափել են մոտ յոթ տոննա գոմաղբ Daily Daily Mail-ի և General Trust մեդիաընկերության գրասենյակների մոտ:
Նշվում է, որ ցույցերի հիմնական նպատակը «լրատվամիջոցների կոռուպցիայի վրա ուշադրություն հրավիրելն էր, որը թույլ չի տալիս ճշմարտությունն ի հայտ բերել ֆինանսական շահույթի նկատառումներից ելնելով»: