28/06/2021 11:55
Պորտուգալիան լքել է Եվրո-2020-ը՝ չորս խաղում ընդամենը մեկ հաղթանակով
Բելգիայի հավաքականը Եվրոպայի 2020 թվականի առաջնության 1/8 եզրափակչում Պորտուգալիայի հավաքականից ուժեղ է գտնվել:
Այսպիսով, Եվրոպայի գործող չեմպիոնը լքել է մրցաշարը՝ չորս խաղում մեկ հաղթանակ տանելով, առաջին տուրում Ֆերնանդո Սանթուշի սաները 3:0 հաշվով պարտության են մատնել Հունգարիայի հավաքականին: Հետո պորտուգալացիները զիջել են գերմանացիներին (2:4) ու ոչ-ոքի խաղացել Ֆրանսիայի ազգային հավաքականի հետ:
Հիշեցնենք, որ Բելգիա - Պորտուգալիա հանդիպումը կայացել է իսպանական Սեվիլայում՝ «Դե լա Կարտուխա» մարզադաշտում, հանդիսատեսի սահմանափակ քանակով և ավարտվել «կարմիր սատանաների» հաղթանակով՝ նվազագույն 1:0 հաշվով:
Միակ գոլը խփվել է առաջին խաղակեսի վերջում. Թորգան Ազարը բացել է հաշիվը Թոմաս Մյունյեի փոխանցմամբ: